«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ էին նախորդ մրցաշրջանում Չավիի գլխավորությամբ իրենց մարզավիճակից:
Նախկին մարզիչը պաշտպանում էր իր անձնակազմի աշխատանքը, սակայն ակումբն այլ կարծիք ուներ, ինչի հետ համաձայն էին շատ խաղացողներ, ովքեր կարծում էին, որ մարզումների ֆիզիկական կողմը պետք է բարելավվի:
Նշվում է, որ նրանցից ոմանք դժգոհել են, որ մարզումները տեւել են ընդամենը մեկ ժամ, իսկ գրեթե բոլորն աշխատել են սեփական ֆիթնես մարզիչների հետ։
Փետրվարի սկզբին ֆուտբոլիստները դիմեցին Չավիին՝ իրենց մարզումների ծրագիրը բարելավելու խնդրանքով։ Մարզիչը համաձայնել էր։ Ինչպես հայտնում է Marca-ն, դա հանգեցրել է թիմի արդյունքների բարելավմանը և վնասվածքների քանակի կրճատմանը, քանի որ խաղացողների մկանային խնդիրները դրանից հետո զգալիորեն նվազել են: Այդ ժամանակվանից վնասվածքների թիվը զգալիորեն նվազել է մրցաշրջանի առաջին ամիսների համեմատ։
Անցյալ շաբաթ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսեց այս թեմայով. «Մենք տեսանք, որ 60-րդ րոպեից հետո թիմի խաղամակարդակը իջնում էր: Դա տեղի ունեցավ «Ռեալի» դեմ երկու խաղում»։
Չավին նշել է նաև, որ «Ռեալից» կրած երկրորդ պարտությունից հետո այդ հարցը երկար քննարկվում էր, ինչը հանգեցրեց նրան, որ որոշ փոփոխություններ կատարվեցին հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու համար։ Սակայն գործընթացը բավականին դանդաղ էր, ինչը դժգոհեց Լապորտային։ Այժմ նախագահը հույս ունի, որ նոր մարզիչ Հանսի Ֆլիկը կկարողանա ավելի լավ ֆիզիկական պատրաստվածություն ապահովել թիմի համար։