«Բարսելոնան» հետաքրքրված է «Ռեալի» սանի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Խետաֆեի» լավագույն ռմբարկու Բորխա Մայորալի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է As-ը, կատալոնական ակումբը կարող է դիմել 27-ամյա հարձակվողի թեկնածությանը, եթե Վիտոր Ռոկեն հեռանա։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Մայորալը 27 խաղում 15 գոլ է խփել՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկու։

Բորխան Մադրիդի «Ռեալից» է ժամանել 2022 թվականին 10 միլիոն եվրոյով՝ դառնալով «Խետաֆեի» պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Բացի այդ, Մայորալը «Ռեալի» սան է։ Նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում և 7 գոլ։