Ալվարո Մորատան կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

«Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայով:

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբը փորձում է ուժեղացնել հարձակման գիծը հարձակվող Արկադիուշ Միլիկի վնասվածքի պատճառով։

Նշվում է նաև, որ եթե Մորատան համաձայնի վերադառնալ, ապա ստիպված կլինի կրճատել աշխատավարձը:

31-ամյա Մորատան արդեն խաղացել է «Յուվենտուսում»՝ 2014-ից 2016 թվականներին և 2020-ից 2022 թվականներին: