Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողներ Սեբաստիեն Ալերը և Յուսուֆո Մուկոկոն ամռանը կարող են հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Get German Football News-ը:
Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիները հասկացրել են խաղացողներին, որ ամռանը կարող են հեռանալ, եթե ակումբը համապատասխան առաջարկներ ստանա։ Նշվում է, որ Մուկոկոն չի ցանկանում ուղղակի տեղափոխություն այլ ակումբ, այլ ցանկանում է վարձավճարով գնալ, որտեղ կարող է փորձ ձեռք բերել, և վերադառնալ։
Այս մրցաշրջանում Ալերն ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Մուկոկոն ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի հեղինակ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 22 միլիոն եվրո: