Լիգա 1-ը դեռ չի գտել գործընկեր՝ խաղերը հեռարձակելու համար

Ֆրանսիական Լիգա 1-ը խնդիրներ ունի հեռուստատեսային իրավունքների վաճառքի շուրջ բանակցություններում։

RMC Sport24-ի համաձայն՝ լիգան դեռ չի գտել գործընկեր 2024-2029 թվականների խաղերը հեռարձակելու համար։

Պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են։ Հնարավորություն կա, որ իրավիճակին կմիջամտի երկրի ֆուտբոլի ֆեդերացիան, և Լիգա 1-ը կանցնի հանդիպումների ինքնուրույն հեռարձակման։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ բարձրագույն դիվիզիոն բարձրացած թիմերն այժմ չեն կարողանում նոր խաղացողներ ձեռք բերել և տրանսֆերներ պլանավորել հեռուստատեսային իրավունքների վաճառքից ստացված եկամուտների բացակայության պատճառով:

Լիգա 1-ում 2024/25 մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 16-ին։