Արրիգո Սակի. «Եթե ֆուտբոլիստները լսեն մարզչին, ապա Իտալիան կարող է զարմացնել»

Հայտնի մասնագետ Արրիգո Սակին Եվրո-2024-ի նախօրեին աջակցություն է հայտնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիին։

«Ինձ ամենից շատ հանգիստ է տալիս Սպալետիի ներկայությունը: Կարծում եմ՝ նա հիանալի մարզիչ է, ով կարող է լավ խաղային պլան և ոճ բերել իր թիմերին, և նա դա ցույց տվեց «Նապոլիի» հետ։ Ես նաև հավատում եմ, որ եթե ֆուտբոլիստները լսեն նրան Եվրոյում, Իտալիան կարող է մեզ զարմացնել։

Մարզչի գործը բարդ է: Նա այնքան էլ ժամանակ չունի պատրաստվելու այնպիսի բարդ մրցաշարին, ինչպիսին Եվրո-2024-ն է, բայց ես համոզված եմ, որ Սպալետին ճիշտ մարդն է ճիշտ տեղում»,- Սակիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը կմասնակցի Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ին։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 3-րդ տեղերը զբաղեցրած չորս լավագույնները դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Եվրո-2024-ում իտալացիները B խմբում կխաղան Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հետ: