Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Կիլիան Մբապպեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին։
«Մբապպեն արդեն այստեղ է։ Նա կմնա ակումբի պատմության մեջ, և կարծում եմ, որ կգերազանցի բոլորին»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն հեռացավ ՊՍԺ-ից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մասնակցել է 48 հանդիպման, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։