Իտալական ակումբը խոսել է Էդուարդ Սպերցյանի մասին

«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան մեկնաբանել է այն տեղեկությունը, որ իր ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով։

«Այս պահին մենք Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն չունենք»,- Sport24-ի թղթակից Անաստասիա Դրագոմիրի հետ զրույցում ասել է Մաննան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Լացիոն», «Նապոլին», «Յուվենտուսը» և «Ֆիորենտինան»։ Նրանով հետաքրքրված է նաև «Այաքսը»: