«Նապոլին» Ռոմելու Լուկակուի համար առաջարկել է գրեթե երեք անգամ ավելի քիչ, քան ցանկանում է «Չելսին»:
Ըստ La Repubblica-ի՝ իտալական ակումբը, որի մարզիչը վերջերս է դարձել Անտոնիո Կոնտեն , հարձակվողի համար առաջարկել է 15+3 միլիոն եվրո։ Ռոմելուն արդեն հայտնել է Նապոլի տեղափոխվելու իր ցանկությունը։
Նշենք, որ «Չելսին» , որը գնել է Լուկակուին 115 միլիոն եվրոյով, հարձակվողի համար ցանկանում է ստանալ 45 միլիոն եվրո ։
Բելգիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Միլանը»:
Անցած մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում» և 47 խաղում դարձել 21 գոլի հեղինակ։