Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Համաշխարհային ֆուտբոլում չկա որևէ այլ խաղացող, որը կարող է հանդերձարանին տալ այն, ինչ տալիս է Կրիշտիանուն: Սա նրա վեցերորդ Եվրոպայի առաջնությունը կլինի։
Խաղադաշտում կան այլ խաղացողներ, որոնք պետք է որոշումներ կայացնեն։ Կրիշտիանուն պատրաստ է օգնել ու տալ այն ամենը, ինչ կարող է»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել ESPN-ը։
Եվրո-2024-ում Պորտուգալիայի հավաքականը F խմբում կխաղա Վրաստանի, Չեխիայի և Թուրքիայի հետ։