Անգլիայի հավաքականի հիմնական պաշտպաններից մեկը վնասվածք է ստացել

Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնության մեկնարկից մեկ շաբաթ առաջ կորուստ կրեց:

Ջոն Սթոունսը վնասվածք է ստացել Իսլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում։ Խաղացողը, ով եղել է մեկնարկային կազմում, ընկել է գետնին մրցակցի կողմից կոպիտ խախտումից հետո, իսկ հետո չի խաղացել երկրորդ խաղակեսում: Նրան փոխարինեց Էզրի Կոնսան։

Ավելի վաղ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Հարի Մագուայրի վնասվածքի պատճառով թիմին չէր ընդգրկել Եվրո-2024-ի հայտացուցակում։