Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի Պրոֆի Լիգայում։

Ըստ Marca-ի՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Իթիհադը», որի մարզական տնօրեն Ռամոն Պլանեսն է, ով նախկինում աշխատել է «Բարսելոնայում»։

«Ալ-Իթիհադում» խաղում են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Կարիմ Բենզեման, Ն’Գոլո Կանտեն և Ֆաբինյոն։

Կունդեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։