«Ֆեյենորդը» փոխարինող է գտել Արնե Սլոթին

«Ֆեյենորդը» փոխարինող է գտել Արնե Սլոթին, ով թողել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը՝ աշխատելու «Լիվերպուլում»։

Ինչպես հայտնում է Voetbal International-ը, հոլանդացու իրավահաջորդը կլինի դանիացի Բրայան Պրիսկեն, ով Պրահայի «Սպարտան» գլխավորում է 2022 թվականից։

Պրիսկան 47 տարեկան է։ Սպարտայի հետ աշխատելու երկու տարվա ընթացքում նա երկու անգամ նվաճեց Չեխիայի չեմպիոնությունը, իսկ 2023/24 մրցաշրջանում ոսկե դուբլի հեղինակ դարձավ՝ նվաճելով նաև Չեխիայի գավաթը։