EURO-2024. Ֆրանսիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության համար թիմի վերջնական հայտացուցակը։

Դարպասապահներ՝ Ալֆոնս Արեոլա («Վեսթ Հեմ»), Մայք Մենյան («Միլան»), Բրիս Սամբա («Լանս»):

Պաշտպաններ՝ Ժյուլ Կունդե («Բարսելոնա«), Ջոնաթան Կլոս («Մարսել»), Բենժամեն Պավար («Ինտեր»), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ»), Ուիլյամ Սալիբա («Արսենալ»), Դայո Ուպամեկանո («Բավարիա»), Թեո Էրնանդես («Միլան»), Ֆերլան Մենդի («Ռեալ»)

Կիսապաշտպաններ՝ Յուսուֆ Ֆոֆանա («Մոնակո»), Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»), Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ), Օրելյեն Չուամենի («Ռեալ»), Անտուան ​​Գրիզման («Ատլետիկո»), Նգոլո Կանտե («Ալ-Իթիհադ»), Էդուարդո Կամավինգա («Ռեալ»):

Հարձակվողներ՝ Բրեդլի Բարկոլա (ՊՍԺ), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Քինգսլի Կոման («Բավարիա»), Օլիվյե Ժիրու («Լոս Անջելես»), Ռանդալ Կոլո Մուանի (ՊՍԺ), Կիլիան Մբապե («Ռեալ»), Մարկուս Թուրամ («Ինտեր»)։

Եվրո-2024-ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Լեհաստանի, Ավստրիայի և Նիդերլանդների հետ։ Առաջին հանդիպումը Դեշամի թիմը կանցկացնի հունիսի 17-ին՝ Դյուսելդորֆում, ավստրիացիների հետ։