Էրիկ տեն Հագը դեռ չգիտի, թե ինչ է իրեն սպասվում «Մանչեսթեր Յունայթեդում»

Էրիկ տեն Հագը դեռ չգիտի, թե ինչ է իրեն սպասվում «Մանչեսթեր Յունայթեդում»:

Sky Sports-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս չի տեղեկացրել մարզչին իր ապագայի վերաբերյալ որոշման մասին։ Ակումբը վերլուծում է անցած մրցաշրջանի արդյունքները։ Երբ այս գործընթացը ավարտվի, որոշում կկայացվի Տեն Հագի վերաբերյալ:

Էրիկի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է եւս մեկ տարով, սակայն որքան երկար են վերլուծությունները շարունակվում, այնքան մեծանում է մարզչի մտահոգությունը։

Վերլուծությունը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ։ Եթե ​​Տեն Հագին որոշվի պաշտոնանկ անել, փոխարենը կարող են նշանակվել Թոմաս Տուխելը , Մաուրիսիո Պոչետինոն կամ Գարեթ Սաութգեյթը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում գրավեց 8-րդ տեղը, խմբային փուլում դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և նվաճեց Անգլիայի գավաթը։