«Բորուսիայի» մարզիչ Էդին Թերզիչը գրավել է Պրեմիեր Լիգայի ակումբների ուշադրությունը։
Ինչպես հաղորդում է Goal-ը Bild-ին հղումով, 41-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լեսթերը» , որի մարզիչ Էնցո Մարեսկին գլխավորել է «Չելսին»։
Բացի այդ, Թերզիչը դժգոհ է իր աշխատանքի գնահատականից։ Դրսում ստացած գովասանքների և Գերմանիայում ստացած քննադատությունների տարբերությունն ապշեցուցիչ է։
Անցած մրցաշրջանում «Բորուսիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ պարտվելով Մադրիդի «Ռեալին» (0:2): Փլեյ-օֆֆի ընթացքում ակումբն անցավ ՊՍՎ-ին, Ատլետիկո Մադրիդին և ՊՍԺ-ին։