Արսեն Վենգեր. «Երբ տեսա Կիլիան Մբապպեին առաջին անգամ, կարծեցի Պելեն է»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Երբ ես առաջին անգամ տեսա Կիլիան Մբապպեին, մտածեցի, որ դա Պելեն է, և մարդիկ կարծում էին, որ ես խելագար եմ»,- ասել է Վենգերը Telefoot-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն հեռացավ ՊՍԺ-ից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մասնակցել է 48 հանդիպման, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։