«Յուվենտուսը» պատրաստ է այս ամառ բաժանվել Ֆեդերիկո Կիեզայից։
Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի խոսքով՝ թուրինցիները դիտարկում են եզրային հարձակվողին վաճառելու հնարավորությունը, ում պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց։
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին ։ Կիեզայի համար պայքարում է նաև Ռոման :
Այս մրցաշրջանում իտալացին Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։