«Ռեալը» իր ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել

Մադրիդի «Ռեալը» Նաչո Ֆերնանդեսին նոր պայմանագիր է առաջարկել, հայտնում է Marca-ն։

Իսպանացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ըստ աղբյուրի՝ Նաչոն առաջարկ է ստացել մադրիդցիներից՝ պայմանագիրը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու վերաբերյալ։

Ակումբի սանը պետք է պատասխանի մինչև հունիսի 30-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անձամբ է դիմել Նաչոյին ևս մեկ մրցաշրջան մադրիդյան ակումբում մնալու խնդրանքով։