Ուիլյամ Սալիբա․ «Ես Պրեմիեր Լիգայի երեք լավագույն պաշտպաններից եմ»

Ուիլյամ Սալիբան կարծում է, որ ինքը Պրեմիեր լիգայի լավագույն երեք պաշտպաններից մեկն է:

«Կարծում եմ, որ եռյակում եմ, այո: Մենք ունենք լավագույն պաշտպանությունը։

Ես շատ հանդիպումներ եմ դիտում։ Ես համեստ մարդ եմ, բայց անցյալ տարի, ինչպես այս տարի, ես եղել եմ լավագույն պաշտպանների եռյակում:

Ես դեռ աշխատանք ունեմ անելու, որպեսզի էլ ավելի բարձրակարգ լինեմ՝ կենտրոնացվածություն, իրական հետևողականություն ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Տարվա ընթացքում ընդամենը մեկ կամ երկու խաղում ես այնքան էլ լավը չէի:

Ես շատ ավելի լավն եմ դարձել։ Նախկինում ես կարող էի թոփ հանդիպում անցկացնել, իսկ հետո մի փոքրիկ դրվագ տեղի ունենար, և ես «կքնեի»: Սա այլևս չի լինում։ Ես միշտ զգոն եմ»,- ասել է «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը :