Խվիչա Կվարացխելիան մոտ է «Նապոլիի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, վրացի կիսապաշտպանը նոր պայմանագրով ցանկանում էր տարեկան 5 մլն եվրո վաստակել ներկայիս 1,5-ի փոխարեն։ «Նապոլին», ըստ ամենայնի, պատրաստ է կատարել ֆուտբոլիստի պահանջները։ Հատկանշական է, որ ՊՍԺ-ն նրան առաջարկում է տարեկան 7,5 մլն.։
Ինչպես նշվում է, Խվիչան ցանկանում է, որ պայմանագրի հարցը լուծվի մինչև Եվրո-2024-ի մեկնարկը։
Այս մրցաշրջանում Խվիչան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ ։