Տոնի Կրոսը կարիերան ավարտելուց հետո կաշխատի Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտին հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին, պաշտոն կստանա Մադրիդի «Ռեալի» երիտասարդական ակադեմիայում։ Այս մասին 34-ամյա ֆուտբոլիստն հայտնել է Kicker-ին տված հարցազրույցում։

Կրոսը «Բավարիայի» սան է, որի հետ երեք անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունն ու գավաթը, երկու անգամ՝ երկրի սուպերգավաթը, մեկ անգամ՝ Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

2014 թվականից Կրոսը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»։ Ակումբի հետ նա չորս անգամ հաղթել է առաջնությունը, Իսպանիայի սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթը և հինգ անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունը։