Հայտնի է՝ «Լիվերպուլի» 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

Հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է «Լիվերպուլի» 2023/24 մրցաշրջանի ֆուտբոլիստ։

Սալահը երկրպագուների քվեարկությամբ առաջինն էր՝ առաջ անցնելով պաշտպան Վիրջիլ վան Դեյքից։
Սալահը «Լիվերպուլում» յոթ տարվա ընթացքում չորրորդ անգամ արժանացավ մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակին։

Նախորդ մրցաշրջանում 31-ամյա Սալահը անցկացրել է 44 հանդիպում, դարձել 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձել է թիմի լավագույն ռմբարկուն 2023/24 մրցաշրջանում։