Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարը կանցկացվի Հայաստանում

Կայացել է ՈՒԵՖԱ 2024/2025 թվականների Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Ուկրաինայի և Իսրայելի հավաքականների հետ ընդգրկվել է B լիգայի 6-րդ խմբում։

Մրցաշարի հանդիպումները տեղի կունենան  Հայաստանում:

Խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև՝

Նոյեմբերի 26. Հայաստան – Ուկրաինա

Նոյեմբերի 29. Ուկրաինա – Իսրայել

Դեկտեմբերի 2. Իսրայել – Հայաստան