Միլանյան ակումբը մոտ է Ջոշուա Զիրկզեին ձեռք բերելուն

«Միլանը» մոտ է Ջոշուա Ցիրկզեիին ձեռք բերելուն:

«Ռոսոներիներն» արդեն տեղեկացրել են «Բոլոնիային», որ ակտիվացնելու են 40 միլիոն եվրոյի ազատման կետը։ Ակումբների միջև բանակցություններ չեն լինի, հայտնում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն։

«Միլանը» այժմ աշխատում է հարձակվողի և նրա գործակալի հետ համաձայնության գալու ուղղությամբ: Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ Իտալիայում։ Կողմերը լավատես են գործարքի հավանականության հարցում։

Անցած մրցաշրջանում Ա Սերիայում Զիրկզեին անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։