Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա անգլիացուն հավակնում է «Յուվենտուսը»: Թուրինյան թիմի ապագա գլխավոր մարզիչ Տիագու Մոտան բարձր է գնահատում հարձակվողի խաղը։ Միևնույն ժամանակ ֆուտբոլիստին հավակնում են նաև «Բորուսիան» և Մադրիդի «Ատլետիկոն»։

Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 129 հանդիպում, դարձել 35 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

2023/24 մրցաշրջանը Գրինվուդը վարձավճարով անցկացրել է «Խետաֆեում»։ Անցկացրած 36 խաղում նա խփել է 10 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։