Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչից է կախված լինելու ԱԱ-2026-ին մասնակցելու որոշումը

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին չի որոշել, թե արդյոք կմասնակցի ԱԱ-2026-ին։

36-ամյա ֆուտբոլիստը, ով 2022 թվականին իր ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, ասել է, որ իր մասնակցությունը հաջորդ աշխարհի առաջնությանը կախված է նրանից, թե ինչպես է նա իրեն կզգա երկու տարի անց։

«Դա կախված է նրանից, թե ինչպես եմ ես զգում, իմ ֆիզիկական վիճակից և ինքս ինձ իրատես լինելուց: Կկարողանա՞մ մրցել և օգնել ինձ շրջապատող թիմակիցներին։ Դեռ ժամանակ կա, և չգիտեմ, թե ինչպես կզգամ այդ պահին։

Տարիքը նույնպես իրականություն է, թեև այն ընդամենը թվեր են։ Այն հանդիպումները, որոնք ես կանցկացնեմ, նույնը չեն, ինչ ես անցկացրել եմ Եվրոպայում՝ երեք օրը մեկ մրցելով՝ լինի դա Չեմպիոնների Լիգայում, թե Ֆրանսիայի և Իսպանիայի առաջնությունում։

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եմ ես զգում և ինչպես կզգամ, երբ լինեմ թիմակիցներիս կողքին՝ հասկանալով, արդյոք ես համապատասխան մակարդակի եմ, թե ոչ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Infobae-ը։