Լիոնել Մեսսին պատասխանել է Նեյմարի՝ «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության մասին հարցին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է ամերիկյան ակումբում Նեյմարի հետ հնարավոր վերամիավորման մասին հարցին։

«Ինտերի» հարձակվողներ Մեսսին և Լուիս Սուարեսը նախկինում Նեյմարի հետ միասին խաղացել են «Բարսելոնայում»։ Բրազիլացին և Մեսսին միաժամանակ խաղացել են նաև ՊՍԺ-ում։ Ներկայում Նեյմարը պաշտպանում է սաուդյան Ալ-Հիլալի գույները։

«Կարո՞ղ է Նեյմարը միանալ «Ինտեր Մայամիին»․ Չգիտեմ։ Հիմա դա հեշտ չի լինի անել: Նա խաղում է Սաուդյան Արաբիայում, իսկ պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Նրա համար բարդ մրցաշրջան էր, նա երկար ժամանակ վնասվածք ուներ, ինչը նրան զրկեց Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից։

Այսպիսով, այս պահին սա հեշտ գործ չէ։ Ճշմարտությունն այն է, որ կյանքը շատ անկանխատեսելի է, ուստի ամեն ինչ կարող է պատահել։ Բայց ես հակված եմ հավատալու, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա»,- ասել է Մեսսին Infobae-ին տված հարցազրույցում։

32-ամյա բրազիլացին հոկտեմբերի վերջից խաղադաշտ դուրս չի եկել մենիսկի պատռվածքի պատճառով։