«Լեսթերը» երկարաձգել է պայմանագիրը Ջեյմի Վարդիի հետ

«Լեսթերը» հայտարարել է հարձակվող Ջեյմի Վարդիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

37-ամյա ակումբի լեգենդը, ով «Աղվեսների» հետ դարձել է Պրեմիեր Լիգայի, Անգլիայի գավաթի և Անգլիայի Սուպերգավաթի հաղթող, թիմի հետ համագործակցությունը երկարաձգել է մինչև 2025 թվականի ամառ։

2024/25 մրցաշրջանում «Լեսթերը» կրկին կխաղա Պրեմիեր Լիգայում, որտեղ նրանք վերադարձան անկումից մեկ տարի անց։