Խավիեր Տեբաս. «Մբապպեն չի երաշխավորում «Ռեալի» հաջողությունը. ՊՍԺ-ն նրա, Մեսսիի և Նեյմարի հետ ոչ մի եվրագավաթ չի նվաճել»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է ֆրանսիացի հարձակվող և աշխարհի չեմպիոն Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։

«Ոչ մի ֆուտբոլիստ, որքան էլ նա լավը լինի, քեզ հաջողություն չի երաշխավորում։ Մեզ պետք է ֆուտբոլ խաղալ։ Նույնիսկ եթե վերցնենք ՊՍԺ-ին. Նրանք միաժամանակ ունեին Նեյմարին, Մեսսիին և Մբապպեին, և նրանք ոչ մի եվրագավաթ չեն նվաճել»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նախորդ մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում խփել է 44 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Մբապպեն փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։