«Ինտերը» որոշում է կայացրել Լաուտարո Մարտինեսի ապագայի վերաբերյալ

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ակումբը բանավոր համաձայնության է եկել 26-ամյա արգենտինացու հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։

Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ, նա բոլոր մրցաշարերում միլանյան թիմի կազմում անցկացրել է 282 հանդիպում, խփել 129 գոլ և կատարել 43 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։