«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է այն մասին, որ բացակայում է Եվրո 2024-ի Անգլիայի հավաքականի վերջնական կազմից։
«Ես վրդովված եմ, որ ինձ չընտրեցին Անգլիայի հավաքականի կազմում այս ամառ Եվրոպայի առաջնությունում խաղալու համար:
Չնայած իմ լավագույն ջանքերին, ես չկարողացա հաղթահարել սրունքիս վնասվածքը: Երևի ես չափից շատ եմ փորձել հաջողության հասնել։ Ես ուղղակի ամբողջովին թևաթափ եմ: Ինձ համար մեծագույն պատիվ է ներկայացնել Անգլիան։
Դա ինձ համար ամեն ինչ է նշանակում: Եթե որպես խաղացող չկարողանամ օգնել թիմին, ապա կաջակցեմ նրան որպես երկրպագու՝ ամբողջ երկրի հետ միասին: Դուրս եկեք և հաղթեք, տղերք:
Այնուհետև ես կվերադառնամ իմ ակումբի բժշկական թիմի հսկողությանը, որպեսզի պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»,- Մագուայրի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):