Էդին Թերզիչը կարող է գլխավորել անգլիական գրանդը

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի աշխատանքը գրավել է անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբների ուշադրությունը։

Ըստ Bild-ի՝ 41-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լեսթեր Սիթին», որը կորցրել է գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային, ով գլխավորում էր «Չելսին»։

Անցած մրցաշրջանում Թերզիչը «Բորուսիային» դուրս բերեց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ դորտմունդցիները պարտվեցին «Ռեալին» (0։2)։ Գերմանիայի առաջնությունում «Բորուսիան» զբաղեցրել է 5-րդ տեղը։

Թերզիչն արդեն Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ուներ։ 2015-ից 2017 թվականներին նա աշխատել է «Վեսթ Հեմում» որպես մարզչի օգնական։