Դենզել Դյումֆրիսը հայտնել է, թե որտեղ է ուզում շարունակել կարիերան

Կիսապաշտպան Դենզել Դյումֆրիսը մտադիր չէ հեռանալ «Ինտերից»։ Ֆուտբոլիստը ղեկավարությանը ասել է, որ ցանկանում է մնալ։ Այս մասին խոսել է Ներաձուրրիի մարզական տնօրեն Պիերո Օսիլիոն։

«Դենզելն ինձ ասաց, որ ցանկանում է մնալ: Նա ուրախ է, որ շարունակում է խաղալ «Ինտերում»: Մենք շուտով կքննարկենք նրա պայմանագիրը: Եթե ​​նոր առաջարկներ լինեն, մենք կխոսենք Դենզելի հետ, բայց նա երջանիկ է այստեղ»,- Օսիլիոյի խոսքերն է մեջբերում Sky-ը։

28-ամյա հոլանդացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 36 հանդիպման, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։