Դանիելե Դե Ռոսսին կերկարաձգի պայմանագիրը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսսին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 40-ամյա մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ Մոտ ժամանակներս հռոմեական ակումբը կհայտարարի պայմանագրի երկարաձգման մասին։

Դե Ռոսսին գլխավորել է «Ռոման» հունվարին՝ Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո: Հռոմեացիները զբաղեցրել են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը: