Կառլո Անչելոտտիի որդին կարող էր մարզել իսպանական ակումբը

«Սևիլիայի» ղեկավարությունը դիտարկել է Կառլո Անչելոտտիի որդի Դավիդե Անչելոտտիին գլխավոր մարզիչ նշանակելու տարբերակը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Մինչ Գարսիա Պիմիենտային նշանակելը, «Սևիլիան» այլընտրանքային տարբերակ է առաջարկել՝ Դավիդե Անչելոտտիին։ Իտալացին Կառլո Անչելոտտիի օգնականն է «Ռեալում»։

Անչելոտիի որդին, ով մտածում էր գլխավոր մարզիչ դառնալու մասին, արդեն մի քանի առաջարկ է ստացել։ 34-ամյա իտալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։