«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ցանկանում է 2025 թվականի ամռանը ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն, եթե Դեկուն այժմ բավականաչափ գումար ունենար տրանսֆերների համար, ապա ստորագրման համար նրա առաջնահերթ թիրախը կլիներ Վիրցը, ով «Բայերի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը։ Այնուամենայնիվ, «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին հաջորդ ամառ:
2023/24 մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում «Բայերի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։