«Բարսան» 100 միլիոն եվրո է փնտրում՝ սահմանափակումներից խուսափելու համար

«Բարսան» 100 միլիոն եվրո է փնտրում ներդրողներից՝ ծախսերի սահմանափակումներից խուսափելու համար:

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ հղում անելով Rac1-ին, կատալոնական ակումբը բանակցություններ է վարում գործընկերների հետ, որոնց հետ համագործակցել է վերջին մրցաշրջաններում՝ օգնելու ակումբին ակտիվացնել նոր, այսպես կոչված, «ֆինանսական լծակը»: Ակումբը մտադիր չէ նոր ներդրողներ ներգրավել։

Այս պահին ամենահավանական սցենարը նշանակում է, որ կատալոնացիները տրանսֆերային պատուհանը կսկսեն առանց 1:1 կանոնը կիրառելու հնարավորության, քանի որ ակումբին անհրաժեշտ է 100 միլիոն եվրո լրացուցիչ եկամուտ ստանալ։ Սա նշանակում է, որ «Բարսելոնան» ներկայումս չունի բավական եկամուտ Լա Լիգայի համար , որպեսզի թույլ տա ծախսել այն ամբողջ գումարը, որը ստանում է խաղացողների վաճառքից և խնայելով նրանց աշխատավարձերը:

«Բարսելոնայի» անմիջական առաջնահերթությունը Nike-ի հետ համաձայնության գալն է։ Չկա հստակ ժամկետ, թե երբ այն կկնքվի, քանի որ բանակցությունները վաղուց են ընթանում, սակայն կողմերը մոտ են գործարքի ավարտին։