Հայաստան – Ղազախստան․ առաջին խաղակեսից հետո հաղթում ենք

Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման առաջին կեսից հետո մեր ընտրանին հաղթում է մրցակցին՝ 1:0 հաշվով։

Հանդիպման հենց սկզբում մեր ընտրանու կազմակերպած արագ հակագրոհից հետո գնդակը սեփական դարպասը ուղարկեց հյուրերի ֆուտբոլիստ Ալեքսանդր Մարոչկին։

Ընդհանուր առմամբ առաջին կեսում հյուրերը ունեին լավ պահեր հաշիվը հավասարեցնելու համար։ Երկու անգամ մեզ օգնության հասավ դարպասաձողը։ Հայաստանի հավաքականը նույնպես ուներ լավ պահեր խաղի հաշիվը կրկնապատկելու համար։