Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը

Այսօր` հունիսի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպման շրջանակներում մրցեցին Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականները։

 Խաղը ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Խաղից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանդես եկավ հետխաղային մամուլի ասուլիսով։