Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ցանկանում է, որ ակումբը 2025 թվականի ամռանը ձեռք բերի Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել այս ամռանը, սակայն ֆինանասական միջոցները չեն բավարարում։ Այդ պատճառով էլ ակումբը կփորձի ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին հաջորդ ամռանը։

2023/24 մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։