«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա անգլիացուն հավակնում է «Յուվենտուսը»: Թուրինյան թիմի ապագա գլխավոր մարզիչ Տիագո Մոտան բարձր է գնահատում հարձակվողի խաղը։ Միևնույն ժամանակ ֆուտբոլիստին հավակնում են նաև «Բորուսիան» և Մադրիդի «Ատլետիկոն»:
Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 129 հանդիպում, դարձել 35 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։