Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը պատասխանել է մարզչական աշխատանքին վերադառնալու մասին հարցին։
«Ես կարոտել եմ մարզչական աշխատանքը: Ինձ համար կարևոր է ակտիվ լինել, ուստի փորձում եմ ինձ զբաղեցնել կարևոր գործերով, բայց ես դեռ մարզիչ եմ: Հիմա ընդմիջման մեջ եմ, որը երկար է ձգվում։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Ես պատրաստ եմ վերադառնալ, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Զիդանը «arre յութուբյան ալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը ցանկանում է աշխատել Ֆրանսիայի հավաքականում։