Չորս ֆուտբոլիստ հեռացել է «Թոթենհեմից»

«Թոթենհեմը» հայտարարել է 4 խաղացողների հեռանալու մասին։
Պայմանագրերի ժամկետի ավարտի պատճառով լոնդոնցիներից հեռացան Էրիկ Դայերը, Իվան Պերիշիչը, Ռայան Սեսենյոնը և Յաֆետ Տանգանգան։

Դայերը ու Պերիշիչն արդեն նոր ակումբներ են գտել՝ անգլիացին կարիերան կշարունակի «Բավարիայում», իսկ խորվաթը՝ «Հայդուկում»։

2023/24 մրցաշրջանում «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է վեցերորդ տեղը։

Հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես կգա Եվրոպա Լիգայում։