Վրացական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:
Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։