«Մանչեսթեր Սիթիի» նախագահ Խալդուն ալ-Մուբարաքը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ապագայի մասին։
Նշենք, որ իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
«Գվարդիոլայի ապագայի վերաբերյալ որոշումը միշտ որոշում է, որը մենք միասին ենք ընդունելու: Չեմ կասկածում, որ մենք կգտնենք ճիշտ լուծումը, որը կհամապատասխանի և՛ Պեպին, և՛ մեզ»,- ասել է ալ-Մուբարաքը, ում խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պեպ Գվարդիոլան գլխավորել է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականի ամռանը։