Պրեմիեր լիգան չի հրաժարվի VAR-ից։
The Telegraph-ը պնդում է, որ «գայլերի» հայտը կմերժվի այս շաբաթ ակումբների ընդհանուր ժողովում: Դժվար թե ակումբը կարողանա ապահովել եւս 13 թիմի աջակցությունը։
«Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Վեսթ Հեմը» և շատ ուրիշներ կողմ են VAR համակարգը պահպանելուն: Նրանք ակնկալում են «էվոլյուցիա, ոչ թե հեղափոխություն»։