«Ռեալի» լեգենդը դարձել է «Ալ-Նասրի» մարզական տնօրենը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդ Ֆերնանդո Հիերոն դարձել է «Ալ-Նասրի» մարզական տնօրենը, հաղորդում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։

2022-ից 2024 թվականներին Հիերոն զբաղեցրել է նույն պաշտոնը մեքսիկական «Գվադալախարայում»։

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը Ռուսաստանում ընթացող Աշխարհի առաջնությունում գլխավորել է Իսպանիայի հավաքականը։

«Ալ-Նասրը», որի կազմում հանդես են գալիս այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Սադիո Մանեն և Այմերիկ Լապորտը, Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցած մրցաշրջանում զբաղեցրել է 2-րդ տեղը: