Ռոդրի․ «Հաջորդ մրցաշրջանում կփորձենք նրանցից խլել թագը»

Ռոդրին բարձր է գնահատել «Ռեալի» հաջողությունը։

Ավելի վաղ մադրիդցիների վինգեր Ռոդրիգոն ասել էր, որ «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ է հանդես եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում և «քաղաքայիններին» անվանել է աշխարհի լավագույն թիմ։

«Մադրիդցիներն ապացուցեցին, որ աշխարհի լավագույն թիմն են։ Հաջորդ մրցաշրջանում մենք կփորձենք նրանցից խլել թագը»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը։

«Նրանք կրկին հաղթեցին Չեմպիոնների լիգան, և, որպես կանոն, հաղթում է նա, ով արժանի է դրան»,- ավելացրել է իսպանացին։

2023/24 մրցաշրջանում «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան։