Opta. Անգլիան կհաղթի Եվրոպայի առաջնությունում

Opta սուպերհամակարգիչը հաշվարկել է ազգային հավաքականների՝ Եվրո-2024-ում հաղթելու հնարավորությունները։

19,9% հավանականությամբ Անգլիան կհաղթի Եվրոպայի առաջնությունում: Ֆրանսիայի շանսերը մոտավորապես նույնն են՝ 19,1%։

Տասնյակում են նաև Գերմանիան (12,4%), Իսպանիան (9,6%), Պորտուգալիան (9,2%), Նիդեռլանդները (5,1%), Իտալիան (5%), Բելգիան (4,7%), Դանիան (2,2%) և Խորվաթիան։ (2%).

Սերբիան (14-րդ տեղ) և Ուկրաինան (16-րդ) ունեն 1-ական տոկոս։ Ամենացածր շանսերն ունի Վրաստանը՝ 0,1%։